Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մասնակցեց Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության 2-ամյակին նվիրված միջացառմանը

03.03.2025


   Փետրվարի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մասնակցեց Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության 2-ամյակին նվիրված հանդիսավոր միջացառմանը:
Արարողությանը ներկա էին ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների, դիվանագիտական կորպուսի, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
   Հնչեցին ելույթներ, որտեղ կարևորվեցին դիտորդական առաքելության գործունեության արդյունքները, կայունության և սահմանային միջադեպերի նվազմանը գործում ունեցած ակնհայտ դերակատարությունը, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանակնում անվտանգության զգացողության ձևավորումը և այլ ձեռքբերումներ, որոնք նպաստեցին գործունեության մանդատի երկարացմանը:
   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն իր ելույթում նշեց. <<Եվրոպական միության կարևոր որոշումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայելու դիտորդական առաքելություն, դարձավ կարևոր աջակցության խորհրդանիշ, որը նպատակ ունի ապահովելու սահմանային իրավիճակի մշտադիտարկումը,նվազեցնելու լարվածությունը և նպաստելու խաղաղ գործընթացի ամրապնդմանը:Մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացը բարդ ու երկարատև է,բայց ձեր գործադրած ջանքերը ցույց են տալիս,որ այդ նպատակին հնարավոր է հասնել ,եթե կա քաղաքական կամք, միջազգային համերաշխություն և շարունակական համագործակցություն>>:
   Բարձր գնահատելով Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների զարգացման ներկայիս մակարդակը և դիտորդական առաքելության ներդրած ջանքերը Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանը նպաստելու գործում և ի նշան երախտագիտության՝ Կոլյա Միքաելյանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին, դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին և առաքելությանը հանձնեց շնորհակալագրեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 17:48:09