Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

03.03.2025

   Փետրվարի 28-ին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և գլխավոր քարտուղար Աղվան Հարությունյանը:
Մարզպետը ողջունել և շնորհակալություն է հայտնել դեսպանին մարզ այցելելու համար՝ կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական, ընդհանուր արժեքների վրա հիմնված և տարբեր ոլորտներում զարգացող հարաբերությունների համատեքստում նաև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները և հնարավորությունները:
   Մարզպետը խոսել է Վայոց ձորի մարզի և Ֆրանսիայի առանձին շրջանների միջև հաստատված համագործակցության ընթացքի,արդյունքների, փորձի փոխանակման նպատակով համայնքային իշխանությունների ներկայացուցիչների՝ Ֆրանսիա կատարած այցի մասին, ապա հայտնել կապերն է՛լ ավելի ամրապնդելու և խորացնելու պատրաստակամության մասին:
   Դեսպան Օլիվիե Դըկոտինյին ևս ընդգծել է տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և սերտացնելու ֆրանսիական կողմի պատրաստակամության և ծրագրերի իրականացման օժանդակության մասին:
Հանդիպման ժամանակ երկու կողմերը քննարկել են զբոսաշրջային, առողջապահական, մշակութային, գյուղատնտեսական, գինեգործության, նաև այլ ոլորտներում իրականացվելիք ծրագրերի հնարավորությունները և առկա ներուժի զարգացման ու լիարժեք օգտագործման հեռանկարները։
   Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը , տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, համագործակցային նոր ուղղություններին վերաբերող մի շարք հարցերի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-03 17:42:32