Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԳՄՍՆ կայքում բացվել է Սոցիալական կրեդիտ բաժինը

27.02.2025

   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում` escs.am:

   ԿԳՄՍՆ կայքում բացվել է Սոցիալական կրեդիտ բաժինը, որն ունի Նախադպրոցական հաստատություններ, Հանրակրթական հաստատություններ, Քոլեջներ, Բուհեր, Արտադպրոցական հաստատություններ, Ոչ ֆորմալ կրթություն, Ուղեցույցներ ենթաբաժինները:

   «Նախադպրոցական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են պետական և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոչ պետական նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ցանկերը:

   «Հանրակրթական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են ՀՀ ոչ պետական դպրոցների ցանկերը, ինչպես նաև դասագրքերի վարձավճարների վերադարձի մասին տեղակատվություն:

   «Քոլեջներ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև պետության մասնակցությամբ լիցենզավորված նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկերը:

   «Բուհեր» ենթաբաժնում ներկայացված են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկերը, այդ թվում՝ պետական, ոչ պետական, պետության մասնակցությամբ, ՀՀ-ում գործող արտերկրի պետական և ոչ պետական լիցենզավորված բուհերն ու դրանց մասնաճյուղերը, ինչպես նաև բակալավրի և մագիստրոսի այլ կրթական ծրագրերը:

   «Արտադպրոցական հաստատություններ» ենթաբաժնում ներկայացված են ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցների և երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների ցանկերը:

   «Ոչ ֆորմալ կրթություն» ենթաբաժնում ներկայացված է երաշխավորված ոչ ֆորմալ կրթական մոդուլային ծրագրերի ցանկը:

   Նշենք, որ ենթաբաժիններում առկա ցանկերը համալրվում են՝ ըստ նոր ծրագրերի երաշխավորման:

   «Ուղեցույցներ» ենթաբաժնում ներկայացված են մի շարք օգտակար նյութեր, այդ թվում` «Ուղեցույց սոցիալական կրեդիտից օգտվող քաղաքացիների համար», «Ուղեցույց կրթական ծառայություններ մատուցողների համար», գործընթացը կարգավորող իրավական ակտեր և այլն: 

Սկզբնաղբյուրը ՝ https://escs.am/am/news/27614

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-03 17:42:32