Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիտարկվել են ուսումնական գործընթացի պայմանները և խնդիրները

25.02.2025

   Ի կատարումն ՀՀ կառավարության 30 նոյեմբերի 2023 թվականի N 2093-Ն որոշման՝ «300 դպրոցների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման» ծրագրի շրջանակներում մեկնարկում են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի կրթահամալիրի կառուցման ծրագրի շինարարական աշխատանքները:
   Մինչև շինարարական աշխատանքների մեկնարկը կրթության անխափան շարունակական ապահովման համար իրականացվել է դպրոցի աշակերտներին ժամանակավոր այլ վայր տեղափոխելու գործընթացը:
   Ուսումնական գործընթացի պայմանները և խնդիրները դիտարկելու համար փետրվարի 24-ին Քարագլուխ էին այցելել Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, քաղաքաշինության, ենթակառուցվածքների կառավարման և հողաշինության վարչության գլխավոր մասնագետ Գվիդոն Հարությունյանը։
   Նրանք այցելել են նախ Քարագլխի դպրոցի շենք, ապա այն կառույցները, որտեղ կազմակերպվում է աշակերտների ուսումնառության գործընթացը, փաստել, որ դպրոցի տնօրենության կողմից անհրաժեշտ ժամկետներում կատարվել է մեծ ծավալի աշխատանք տեղափոխման և նոր պայմաններում ուսումնական գործընթացի ապահովման համար։ Միաժամանակ արձանագրվել են որոշ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ ավելի հարմար պայմաններ ապահովելու համար։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-03 17:42:32