Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվություններ են ներկայացրել Վայոց ձորի մարզպետի տեղակալները և գլխավոր քարտուղարը

25.02.2025

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում 2024թ․ իրենց գործունեության հաշվետվությունը ներկայացրին մարզպետի տեղակալներ Բագրատ Սողոմոնյանը, Արսեն Խաչատրյանը և գլխավոր քարտուղար Աղվան Հարությունյանը։
   Մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանն ամփոփեց իր համակարգման տիրույթում գտնվող երեք ստորաբաժանումների՝ կրթության, մշակույթի, սպորտի վարչություն, առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն, 2024 թվականին կատարված աշխատանքները, հիմնական ուղղությունները, արձանագրած հաջողությունները, ոլորտների առանձնահատկություններով պայմանավորված խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ կատարված քայլերը, հետագա աշխատանքի պլանավորման մոտեցումները և այլն։
   Մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը ներկայացրեց իր համակարգման տիրույթում գտնվող չորս ստորաբաժանումների՝ քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչություն, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչություն, զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժին, զորահավաքային նախապատրաստության բաժին, նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքները,խնդիրների լուծման ուղղությամբ որդեգրած մոտեցումները, ձեռքբերումները,կատարված եզրահանգումները, առաջիկա անելիքների ընդհանուր նկարագիրը։
   Գլխավոր քարտուղար Աղվան Հարությունյանը, կարևորելով հաշվետվությունների ներկայացման նման ձևաչափը՝ նաև հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքների պահպանման տեսանկյունից, ներկայացրեց ֆինանսական վարչության, անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության, իրավաբանական բաժնի 2024 թվականին կատարած աշխատանքները, հիմնական ուղղությունները, նախանշած նպատակները, արդյունքները՝ ընդգծելով 2025 թվականին դրական փորձը զարգացնելու և առկա խնդիրները նոր մոտեցումներով լուծելու անհրաժեշտությունը։
   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը կարևորեց աշխատանքների հաշվետվողականություն և հրապարակայնություն ապահովելու, խնդիրների նկատմամբ կառուցողական մոտեցումներ և նախաձեռնողականություն ցուցաբերելու, արդյունավետ համագործակցություն և թիմային մտածողություն դրսևորելու գործոնները։ Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր աշխատանքի արդյունավետության ապահովման հիմքում ընկած են մի շարք գործոններ՝ մասնագիտական հմտությունների և գիտելիքների շարունակական կատարելագործում, պատասխանատվություն և կարգապահություն, պետականամետ մտածողություն ու հայրենասիրություն և այլն, ուստի աշխատանքում լավագույն արդյունքներ ապահովելու համար հարկ է առաջնորդվել այս սկզբունքներով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-03 17:42:32