Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկման հանդիպումներ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ
31.01.2025
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վայոց ձորի մարզում բնակություն հաստատած անձանց հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ։
Հանդիպումների հերթական շարքն այս անգամ ընդգրկում էր Արենի համայնքի Արենի և Ագարակաձոր, Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրերը։
Մալիշկա բնակավայրում ապրող տեղահանվածների հետ հանդիպել է մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, Արենի և Ագարակաձոր բնակավայրերում՝ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը։
Հանդիպումների ժամանակ ներկայացվել է տեղեկատվություն 2025 թվականին նախատեսվող պետական աջակցության ծրագրերի, շահառուների խմբերի, այլ առանձնահատկությունների մասին։
Պատկան մարմինների ներկայացուցիչները անդրադարձել են նաև այլ հարցերի՝ բնակապահովման և զբաղվածության ծրագրեր, կենցաղային պայմանների բարելավում, օգնության տարբեր ծրագրերի իրականացում, համայնքների ենթակառուցվածքներ և զբաղվածության հնարավորություններ և այլն։
Նրանք պարզաբանումներ են տվել քաղաքացիների բարձրացրած տարաբնույթ հարցերին, լսել նրանց մտահոգությունները։
Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները նշել են, որ արձանագրված խնդիրները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրության կենտրոնում են և իրավասությունների շրջանակներում կստանան համապատասխան լուծում: