Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեցին գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը

30.01.2025

   Ի կատարումն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի 2024թ․ նոյեմբերի 7-ի կառավարության նիստում տված հանձնարարականի՝ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը ներկայացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության բաժնի պետ Մերինե Աթոյանը և նույն բաժնի մասնագետ Մուշեղ Ղազարյանը։
   Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցները, բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքների գյուղատնտեսության ոլորտների պատասխանատուներ և գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ։
   Հյուրերը ներկայացրին գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը, դրանցում կատարված վերջին փոփոխությունները, ծրագրերին դիմելու ընթացակարգերը, հեռանկարների վերաբերյալ տվեցին պարզաբանումներ։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-03 17:42:32