Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԻՐԱԶԵԿՈՒՄ
09.01.2025
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 24-ից ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում գործում է սպանդանոց (սեփականատեր՝ Երեմ Կարապետյան, անհատ ձեռարկատեր)։
Սպանդանոցում իրականացվում է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ։
Սպանդանոցը աշխատում է հետևյալ պայմաններով․
- Մեկ գլուխ խոշոր եղջերավոր կենդանու սպանդ – 15 000 ՀՀ դրամ
- Մեկ գլուխ մանր եղջերավոր կենդանու սպանդ – 2000 ՀՀ դրամ
- Մեկ գլուխ խոզի սպանդ – 7 000 ՀՀ դրամ
Կենդանու տեղափոխումը մինչև սպանդանոց իրականացվում է անասնատիրոջ միջոցներով։
Հարցերի համար զանգահարել 093448051 (Երեմ Կարապետյան), 098865157 (մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ) , 0281 2 30 50 (մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչություն) հեռախոսահամարներին: