Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ

31.12.2024

   Հարգելի՛ վայոցձորցիներ,
   Հարգելի՛ հայրենակիցներ,
   Յուրաքանչյուր տարվա ավարտը և նոր տարվա սկիզբն այն սահմանագիծն է , երբ մեկ անգամ ևս ի մի ենք բերում արվածն ու չարվածը, արձանագրում հաջողությունները, արժևորում ձեռքբերումները, նախանշում բացթողումները լրացնելու ուղիները, սահմանում նոր նպատակներ, ուղենշում գործունեության նոր հեռանկարներ:
   Ամփոփելով անցնող տարին՝ հարկ է արձանագրել, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը, համահունչ քայլելով ՀՀ Կառավարության՝ բոլոր ոլորտներում որդեգրած քաղաքականությանը, արել է իրավասությունների և գործառույթների շրջանակներում հնարավորինս մարզի զարգացման և առաջընթացի ապահովման, խնդիրների լուծման ուղղությամբ կառուցողական մոտեցումներ ցուցաբերել հարցում:
   Հետևողական աշխատանքներ են տարվել մի շարք ոլորտների ծրագրերի համակարգման և կազմակերպման, կյանքի կոչման ուղղությամբ՝ դպրոցաշինություն, կրթական բարեփոխումներ, մանկապարտեզների կառուցում կամ վերանորոգում, համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրեր, առողջապահության ոլորտի բարեփոխումներ և սոցիալական աջակցություն, մարզի զբոսաշրջային գրավչությունների ընդլայնման և ներուժի բացահայտմանը միտված գործողություններ և այլն:
   Արձանագրած հաջողությունները պետք է նոր խթան հանդիսանան գալիք տարում աշխատելու առավել արդյունավետությամբ և պատասխանատվությամբ, լինել առավել նախաձեռնող և վճռական, ծառայել հայրենիքին առավել բարձր գիտակցությամբ, նվիրվել պետականաշինության գործին անվերապահորեն և լիարժեքորեն:
   Ջերմորեն շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ 2025 թվականին մեր հայրենիքին խաղաղություն և բարօրություն,ընտանիքներին՝ բարեկեցություն և ջերմություն:
Առանձնակի շնորհավորում եմ մեր զինվորներին. խորին հարգանքս և ակնածանքս նրանց: Խոնարհումս հայրենիքի համար կյանքը նվիրաբերած հերոսների ընտանիքներին. ուժ և տոկունություն նրանց:
   Թող գալիք տարին լինի համազգային իղձերի և նպատակների կատարման տարի, թող Աստծո լույսն ու օրհնությունը մշտապես լինեն հայկական օջախներում, թող նոր տարին պարգևի բոլորիս դրական հույզեր և հայրենաշեն նախաձեռնություններում հաջողություններ:
   Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-03 18:07:25