Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի <<Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի>> հերթական նիստը
30.12.2024
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի <<Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի>> նիստը հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի գլխավորությամբ և հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:
Օրակարգի երկու հարցերի շուրջ զեկուցեց ՀՀ Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի քարտուղար Ցողիկ Բաբայանը: 1-ին հարցի շրջանակներում նա ներկայացրեց ՀՀ կառավարության 2023թ. հունիսի 8-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 943-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկով 2024 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզում ընդհանուր առմամբ և Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի կատարած աշխատանքները:
Օրակարգի 2-րդ հարցը վերաբերում էր ՀՀ Վարչապետի հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով հարցազրույցների ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ներկայացրած, իրենց իրավունքների իրացմանը խոչընդոտող, զգալի ներդրում չպահանջող խնդիրները հանձնաժողովին ներկայացնելուն: Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ Ց. Բաբայանը ներկայացրեց հարցազրույցների արդյունքները:
Թեմայի վերաբերյալ ելույթ ունեցան Մանկական զարգացման հիմնադրամի Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի թիմ-կազմակերպիչ Մանե Ավագյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Գրիգոր Գևորգյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Լիլիա Կարապետյանը, ծավալվեցին քննարկումներ:
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ա. Խաչատրյանը կարևորեց հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման աշխատանքների իրականացման ընթացքում <<Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի>>, պետական, համայնքային կառույցների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական, բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությունը, որը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել մատչելի միջավայր և ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը երկրի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքին։