Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկման հանդիպումներ Ջերմուկ և Եղեգիս համայնքներում
30.12.2024
ԼՂ-ից բռնի տեղահանված և Վայոց ձորի մարզում բնակություն հաստատած անձանց հետ իրազեկման աշխատանքների շրջանակներում մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների այս տարվա վերջին հանդիպումները Ջերմուկ և Եղեգիս համայնքներում էին:
Ջերմուկ համայնքում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը և Ջերմուկի համայնքապետարանի սոցիալական աշխատող Մոմիկ Մարգարյանը, Եղեգիս համայնքում մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և Վասիլ Ասլանյանը ներկայացրել են պետության կողմից 2025 թվականին նախատեսված աջակցության ծրագրերը, քննարկել մեր հայրենակիցներին առնչվող ընթացիկ այլ հարցեր:
Նրանք պարզաբանումներ են տվել քաղաքացիների բարձրացրած տարաբնույթ հարցերին, լսել նրանց մտահոգությունները։
Պատկան մարմինների ներկայացուցիչները նշել են, որ արձանագրված խնդիրները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակներում կստանան համապատասխան լուծում: