Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ամփոփվեց <<մարզական տարին>>

16.12.2024

   Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվեց <<մարզական տարին>>։
   Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան ներկայացրեց այս տարվա մարզական միջոցառումների ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնք ընդգրկել են տարբեր մասշտաբներ և աշխարհագրություն, արձանագրել հաջողություններ և ձեռքբերումներ, նպաստել դպրոցականների ֆիզիկական ակտիվության և դաստիարակության բարձրացմանը, սպորտի մասսայականացմանը և առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանը։ Այնուհետև մասնակիցները դիտեցին տարվա մարզական խրոնիկան ամփոփող տեսանյութ։
   Վայոց ձորի մարզում 2024 թվականին անցկացվել են ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, շախմատի առաջնություններ, հուշամրցաշարեր, դպրոցականների սպորտլանդիաներ, սպարտակիադաներ, ռազմամարզական խաղեր:
   Մարզի դպրոցականները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել թե՛ ՀՀ Վարչապետի գավաթի մրցաշարերին, թե՛ ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից կազմակերպված մարզական խաղերին, թե՛ տարաբնույթ այլ միջոցառումների։ ։
   Առանձնացնենք մարզական հաջողություններից մի քանիսը։
• 2024 թվականի մայիսի 9-ին Վանաձորում կայացած <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման եզրափակիչ փուլում Վայոց ձորի մարզը 1-3-րդ դասարանների մրցապայքարում ներկայացնող Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը գրավեց 3-րդ պատվավոր տեղը:
• Մայիսի 18-ին Դիլիջանի Պարզ լճի տարածքում կայացած եզրափակիչ փուլին
Վայոց ձորի մարզը ներկայացնող Արենիի միջնակարգ դպրոցի թիմը նվաճել է երրորդ պատվավոր հորիզոնականը:
• Ֆուտզալի եզրափակիչ /հանրապետական փուլում/ 2024թվականի հոկտեմբերի 16-ին Վայոց ձորի մարզի Գլաձորի միջնակարգ դպրոցի հավաքականը գրավել է 3-րդ պատվավոր հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի և հավաստագրի։
• Նոյեմբերի 18-ին Երևանում անցկացվեց բազկամարտ մարզաձևի եզրափակիչ մրցույթը։ Աղջիկների մենապայքարում, 65 կգ քաշային կարգում, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի Գոհար Մելքոնյանը արժանացավ արծաթե մեդալի, գավաթի և ԿԳՄՍ նախարարության կողմից պատվոգրի։ 65 պլյուս քաշային կարգում Արինի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մելինե Առաքելյանը պարգևատրվեց արծաթե մեդալով, գավաթով և պատվոգրով։
• Բարձր տարիքային խմբում մարզում հաղթած Վայքի հիմնական դպրոցի թիմը իրավունք էր ձեռք բերել մասնակցելու դպրոցականների ֆուտբոլի հանրապետական փուլին, որտեղ էլ գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից արժանանալով մեդալի, գավաթի և պատվոգրի։
   Մարզպետ Կոլյա Միքաելյանը շնորհավորեց բոլոր մարզիկ-դպրոցականներին, նաև նրանց , ովքեր իրենց նպաստ են ունեցել ձեռքբերումների ճանապարհին, ապա հանձնեց շնորհակալագրեր։
   Շնորհակալագրերի արժանացան նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի պետի տեղակալ Կարեն Սիմոնյանը՝ մարզային մշակութային և սպորտային միջոցառումների մասնակիցների անվտանգությունը և հասարակական կարգի պահպանությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար, <<Եղեգնաձորի պոլիկլինիկա>> ՓԲԸ-Ի տնօրեն Կարեն Ասատրյանը՝ մարզային մշակութային և սպորտային միջոցառումների մասնակիցների բժշկական սպասարկումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
   Ամփոփելով միջոցառումը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նշեց, որ պատմություն կերտվում է նաև մարզական հաղթանակներով, և այդ հաղթանակները ուժի, միասնական կամքի և համատեղ ջանքների արդյունքն են․ պետք է կանգ չառնել և ձգտել նոր հաղթանակների։Նա միաժամանակ ընդգծեց ՀՀ Կառավարության հստակ քաղաքականությունը և մոտեցումները՝ ուղղված սպորտի զարգացմանը և տարածմանը։
   Միջոցառման տոնական վերջին ակորդը երաժշտական գեղեցիկ կատարմամբ տվեցին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-05 18:03:51