Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպումներ ԼՂ-ից տեղահանված և Վայք համայնքի Ազատեկ, Զառիթափ և Վայք բնակավայրերում ապրող քաղաքացիների հետ

16.12.2024

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վայոց ձորի մարզում բնակություն հաստատած անձանց հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ։
   Հանդիպումների հերթական շարքն այս անգամ ընդգրկում էր Վայք համայնքի մի շարք բնակավայրեր, մասնավորապես Ազատեկ և Զառիթափ բնակավայրերում մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը տեղահանվածների հետ քննարկել է մի շարք հարցեր։
   Վայք բնակավայրում ապրող տեղահանվածների հետ հանդիպել են մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը։
   Հանդիպումների ժամանակ ներկայացվել է տեղեկատվություն 2025 թվականին նախատեսվող պետական աջակցության ծրագրերի, շահառուների խմբերի, այլ առանձնահատկությունների մասին։
   Պատկան մարմինների ներկայացուցիչները անդրադարձել են նաև այլ հարցերի՝ բնակապահովման և զբաղվածության ծրագրեր, կենցաղային պայմանների բարելավում, օգնության տարբեր ծրագրերի իրականացում, համայնքների ենթակառուցվածքներ և զբաղվածության հնարավորություններ և այլն։
   Նրանք պարզաբանումներ են տվել քաղաքացիների բարձրացրած տարաբնույթ հարցերին, լսել նրանց մտահոգությունները։
   Պատկան մարմինների ներկայացուցիչները նշել են, որ արձանագրված խնդիրները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակներում կստանան համապատասխան լուծում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-05 18:03:51