Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է ՀՖՖ-ի Վայոց ձորի մարզի լիազոր ներկայացուցիչ Խորեն Հովհաննիսյանին

16.12.2024

   Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է ՀՖՖ-ի Վայոց ձորի մարզի լիազոր ներկայացուցիչ Խորեն Հովհաննիսյանին։Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները։
   Նրանք քննարկել են մարզում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքին, հեռանկարներին, սպորտի մասսայականացմանը, մարզում առկա մարզական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, մարզական տարբեր նախաձեռնությունների իրականացմանը, ֆիզիկական դաստիարակությանը վերաբերող հարցեր։
   Մարզպետը բարձր է գնահատել Խորեն Հովհաննիսյանի՝ մարզում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ջանքերը, արձանագրած հաջողությունները և հանձնել նրան շնորհակալագիր։Անդրադառնալով մարզական հաջողություններին և հաղթանակներին՝ նա կարևորել է դրանց կայուն և շարունակական ապահովման հանգամանքը։
   Նշենք, որ հանրակրթական դպրոցներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացվում է <<Ֆուտբոլը դպրոցում>> ծրագիրը տարիքային 3 խմբերի համար /10-12, 12-14, 14-16 տարեկաններ/։ Առաջին երկու տարիքային խմբերի համար մրցույթները անցկացվում են տարածաշրջանային և մարզային փուլերով, իսկ բարձր տարիքային խմբի համար նախատեսված է նաև հանրապետական փուլ։
   Այս տարի Վայոց ձորի մարզում 1-ին և 2-րդ տարիքային խմբերում հաղթել են Գետափի միջնակարգ դպրոցի թիմերը։Թիմերի անդամները արժանացել են ՀՖՖ-ի կողմից մեդալի, գավաթի և պատվոգրի։
   Բարձր տարիքային խմբում մարզում հաղթած Վայքի հիմնական դպրոցի թիմը իրավունք էր ձեռք բերել մասնակցելու հանրապետական փուլին, որտեղ էլ գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից արժանանալով մեդալի, գավաթի և պատվոգրի։ Մրցանակները թիմին հանձնել են Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
   Հավելենք, որ <<Ֆուտբոլը դպրոցում>> ծրագիրի աշխատանքները մարզում համակարգում են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը և ՀՖՖ-ի Վայոց ձորի մարզի լիազոր ներկայացուցիչ Խորեն Հովհաննիսյանը։ Այս տարի մարզում ծրագրում ընդգրկվել է շուրջ 636 դպրոցական տարիքային բոլոր խմբերից։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-05 18:03:51