Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը
13.12.2024
Տեղեկացնում ենք , որ 2024 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 4-րդ նիստը։
Նիստի օրակարգի նախագծում ներառվել են հետևյալ հարցերը․
1․ՀՀ Վայոց ձորի մարզում 2024 թվականի ընթացքում կրթության ոլորտում իրականացված և 2025 թվականին նախատեսվող աշխատանքների (բարեփոխումների) վերաբերյալ․
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյան),
2․ ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների վարչական տարածքներում, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների եզրերին և մայթերին առկա շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցների՝ խոտանված մեքենաների, շինարարական ու այլ նյութերի (աղբի) արձանագրման եվ հեռացման գործընթացի վերաբերյալ․
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Գվիդոն Հարությունյան)
3․ ՀՀ Վայոց ձորի մարզում առկա ճանապարհներին հարակից մայթերի վրա եվ մայթերին անմիջապես կից կառուցված ավտոլվացման՝ «Լվա ինքդ» կետերի գործունեության օրինականության վերաբերյալ
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Գվիդոն Հարությունյան)
4․Սուբվենցիոն և զբոսաշրջային ներդրումային ծրագրերի ուղղությամբ 2024 թվականի ընթացքում իրականացված և 2025 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ` Արամ Կոստանյան)
5․ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքներում 2024 թվականի ընթացքում հավաքագրված սեփական եկամուտների վերաբերյալ
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ, փորձագետ` Գվիտոն Դավթյան)
6․ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության կողմից 2024 թվականի ընթացքում իրականացված և 2025 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ` Գեղամ Մարգարյան)
7․ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության կողմից 2024 թվականի ընթացքում իրականացված և 2025 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ՝ Վասիլ Ասլանյան)
8․ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության կողմից 2024 թվականի ընթացքում իրականացված և 2025 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ՝ Վ․Հովհաննիսյան)
9․ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում 2024 թվականին կատարված և 2025 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյան)
10․ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում 2024 թվականին կատարված և 2025 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյան)
11․ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2024 թվականին կատարված և 2025 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ.
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյան),
12․ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում 2024 թվականին կատարված և 2025 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ.
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյան),
13․ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում 2024 թվականին կատարված և 2025 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ.
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյան):