Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երկրաշարժի մասին իրազեկման միջոցառումներ Վայոց ձորի մարզի մի շարք դպրոցներում
13.12.2024
,,Աղետներին դիմակայության օր,, խորագրով համապետական միջոցառումների շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ և ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 և 2 հիմնական , Գլաձորի, Զառիթափի, Ջերմուկի թիվ 1 միջնակարգ և Վայքի ավագ դպրոցներում անցկացվեցին ,,Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները,, թեմայով սեմինար և <<Երկրաշարժի ժամանակ դպրոցի անձնակազմի և աշակերտների տարհանում>> թեմայով գործնական պարապմունք /վերջինս՝ Գլաձորի և Զառիթափի միջնակարգ դպրոցներում/։
Սեմինարների ժամանակ աշակերտները դիտել են համապատասխան տեսանյութը, ապա ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները ներկայացրել են երկրաշարժի ժամանակ քաղաքացիների համարժեք գործողությունների և ճիշտ կողմնորոշվելու, անվտանգության կանոնների պահպանման և այլ առաջնահերթություններ՝ միաժամանակ ընդգծելով այդ ամենի մասին նախապես իրազեկված լինելու և խուճապի չմատնվելու կարևոր հանգամանքները:
Այնուհետև ծավալվել է հարց ու պատասխան բանախոսների և աշակերտների միջև ոչ միայն երկրաշարժի, այլև տարբեր արտակարգ իրավիճակներում համապատասխան վարքի և գործողությունների մասին:Փրկարարական ծառայության աշխատակիցները պարզաբանումների ժամանակ տեսական դրույթներին զուգահեռ ներկայացրել են նաև կոնկրետ իրավիճակներ և օրինակներ։