Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ Զառիթափ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը
10.12.2024
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Աղվան Հարությունյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վահան Աբրահամյանը։
Զառիթափի մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգումը իրականացվել է ՀՀ_ում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ ,, GRASSROOTS,, մարդկային անվտանգության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ՀՀ Կառավարության և Վայքի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ (սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում)։
Շնորհակալական խոսք ասաց Զառիթափի մանկապարտեզի տնօրեն Շուշանիկ Ասլանյանը՝ նշելով, որ ևս 60 երեխա հնարավորություն կունենա ստանալ նախադպրոցական կրթություն։
Այսպիսով, ծրագրի իրականացման արդյունքում մանկապարտեզը հնարավորություն է ունենում ավելացնել երեխաների խմբերի քանակը և ավելի ընդլայնված պայմաններում Զառիթափի և հարակից բնակավայրերի երեխաների համար ապահովել նախադպրոցական կրթություն։