Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ է մատուցել Վայոց ձորի մարզում

10.12.2024

   ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 6-ին ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ է մատուցել Վայոց ձորի մարզում:
   Յոթանասունից ավելի քաղաքացի Եղեգնաձորի համայնքապետարանում տեղակայված կենտրոնում ստացան տարբեր տիպի ծառայություններ: Տրամադրվել է նաև անհրաժեշտ խորհրդատվություն:
   Գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու և անխոչընդոտ անցկացնելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի համակարգմամբ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության և Եղեգնաձորի, Արենիի, Եղեգիսի համայնքապետարանների սոցիալական աշխատակիցների կողմից կատարվել էր նախապատրաստական լայնածավալ աշխատանք հնարավոր շահառուների շրջանում:
   Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր մարզում շրջիկ ձևաչափով ծառայություններ մատուցելու մասին հայտարարություն՝ իրազեկման լայն շրջանակներ ապահովելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-30 18:11:51