Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սեմինար-քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում
06.12.2024
Դեկտեմբերի 4-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանը և Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը համատեղ անցկացրել են սեմինար-քննարկում մարզպետի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, բնակավայրերի վարչական ղեկավարների և մարզային ծառայությունների պետերի հետ:
Սեմինարի ընթացքում քննարկվել են երկրաշարժի դեպքում Վայոց ձորի մարզի կողմից իրականացվող գործողությունների պլանի և արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի բնակչության պաշտպանության պլանների իրատեսությունը, համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանի, աղետների և ռիսկերի կառավարման պլանի մշակման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների իրականացման և օրակարգային այլ հարցեր:
Մասնակիցները կարևորել են նման միջոցառումների կազմակերպումը և բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնների իմացությունը: