Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Եղեգիս համայնքին առնչվող մի շարք հարցեր

05.12.2024

   Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի վարչական ղեկավարների, դպրոցների տնօրենների հետ։
   Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Բ. Սողոմոնյանը, գլխավոր քարտուղար Ա. Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները։
   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն անդրադարձավ համայնքում առկա և համայնքի զարգացմանն առնչվող մի շարք հարցերի, մասնավորապես ՀՀ Վարչապետի՝ մարզ կատարած այցից հետո համայնքին վերաբերող հանձնարարականների պատշաճ մակարդակով և սահմանված ժամկետներում կատարմանը, բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ մշտական հսկողության սահմանմանը, սուբվենցիոն ծրագրերի արդյունավետության գնահատմանն ու առաջնահերթությունների սահմանմանը, բնակավայրերի վարչական ղեկավարների գործունեության և համայնքային ծառայության որակի բարելավմանը, համայնքային ծառայության նկատմամբ հանրային վստահության ընդլայնման հարցերին։
   Մարզպետը կարևորեց նաև ՀՀ Կառավարության՝ Եղեգիս համայնքի զբոսաշրջային ոլորտում սպասվելիք ներդրումների համատեքստում զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող համայնքի հնարավորությունների զարգացման, բնական հարստություներով և պատմամշակութային հուշարձաններով հարուստ շրջանի մաքրության, բարեկարգման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրները։
   Հանդիպման ժամանակ անդրադարձան նաև ոլորտային մի շարք հարցերի ևս՝ մարզի առողջապահական ոլորտում ընթացող կառուցվածքային փոփոխություններին և բժշկական ծառայությունների տրամադրմանը, տարբեր շահառու խմբերին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերին, սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքին, կրթության, այդ թվում նաև դպրոցաշինության ոլորտում առկա մի շարք հարցերի։Նշվեց, որ նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-30 18:11:51