Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Կոմիտասից Ազնավուր>> խորագրով համերգ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում
03.12.2024
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը օրերս ներկա գտնվեց Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում <<Արմենիան>> երաժշտական ստուդիայի՝ <<Կոմիտասից Ազնավուր>> խորագրով համերգին (գեղարվեստական ղեկավար, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի տնօրեն՝ Մարո Սիմոնյան)։
Հայ և համաշխարհային երաժշտության և երգարվեստի երկու հզոր անհատականությունների 155-ամյա և 100-ամյա հոբելյաննների շրջանակում կազմակերպված համերգի ժամանակ ստուդիայի սաները գեղարվեստական հրաշալի կատարումներով հանդիսատեսին պարգևեցին հիացմունք և բավականություն։
Մշակութային երկու հսկաների կյանքի դրվագների ներկայացմամբ հանդիսատեսը մեկ անգամ ևս խորհեց հայի ինքնության, ազգային արժեքների և դիմագծի պահպանման, հայրենասիրության, հաջողություն կերտելու ճանապարհին համառ պայքարի և աննահանջ երթի մասին։