Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստը
27.11.2024
Նոյեմբերի 25-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստը հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի գլխավորությամբ և հանձաժողովի անդամների մասնակցությամբ։
Օրակարգում ներառված էր 5 հարց, որոնք առնչվում էին կարկուտի, հրդեհի, սելավի, արջերի՝ գյուղացիական տնտեսություններին պատճառած վնասներին։ Օրակարգի հարցերի շուրջ զեկուցեց մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը։
Ընթացակարգի համաձայն՝ հանձնաժողովի կողմից քննարկվեցին դեպքերը, ուսումնասիրվեցին համայնքներից ներկայացված արձանագրությունները, վնասի հաշվարկների փաստաթղթերը։
Բազմակողմանի վերլուծությունից և հանգամանքների օբյեկտիվ դիտարկումից հետո հանձնաժողովը կազմեց համապատասխան արձանագրություն՝ ՀՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովին ներկայացնելու համար։