Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում Գոմք բնակավայրում

22.11.2024

   Նոյեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների և Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի հետ այցելեց Գոմք բնակավայր՝ մի շարք խնդիրներ տեղում դիտարկելու, բնակիչների հետ հանդիպելու և նրանց հետ մտահոգող հարցերը քննարկելու նպատակով։
   Բնակիչների հետ հանդիպման ժամանակ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները խոսել են առողջապահական և սոցիալական ոլորտի փոփոխությունների, գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերի, սուբվենցիոն և այլ ծրագրերի շրջանակներում բնակավայրում կատարված և կատարվելիք աշխատանքների մասին։ Ներկայացվել են նաև ՀՀ վարչապետի՝ բնակավայր այցելությունից հետո տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ։
   Նշվեց, որ սուբվենցիոն ծրագրով իրականացվել են ոռոգման արտաքին ցանցի 1500գծ/մ և ներքին ցանցի 1500գծ/մ հիմնանորոգման աշխատանքեր։    Նախատեսվում է իրականացնել ոռոգման ներքին ցանցի ևս 1000 գծ/մ հատվածի կառուցում։Սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել ներհամայնքային ճանապարհի 850 գծ/մ հատված։
   Նախատեսվում է հիմնանորոգել Զառիթափ-Գոմք-Կապույտ ավտոճանապարհի 7,4 կմ հատվածը։Ճանապարհի հիմնանորոգման նախագծման աշխատանքերի մեջ ներառված են նաև Գոմք բնակավայրի նորակառույց դպրոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
   100 աշակերտ/ տեղ նախագծային հզորությամբ մոդուլային նոր դպրոցի կառուցումը ևս կարևորվեց բնակավայրի ընդհանուր զարգացման հեռանկարների համատեքստում։
   Բնակիչների հետ պատկան մարմինների ներկայացուցիչները քննարկել են նրանց մտահոգող այլ հարցեր ևս։
   Վայոց ձոր մարզպետ Կոլյա Միքաելյանը նշեց, որ բնակավայրի զարգացման խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում՝ միաժամանակ հավելելով, որ բնակավայրն ունի զբոսաշրջային գրավիչ ուղղություն դառնալու, գյուղատնտեսությունը զարգացնելու, տարբեր աջակցության ծրագրերով երիտասարդներ ընտանիքներին ներգրավելու անհրաժեշտ ներուժ, ուստի հարկ է ջանքերը մեկտեղել ցանկալի արդյունքների հասնելու համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37