Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջերմուկ համայնքի տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովը հայտարարում է բաց մրցույթ
15.11.2024
Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 10-016-0605-0058 կադաստրային ծածկագրով 0,08236 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) նպատակով, 10 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով հայտարարվում է բաց մրցույթ, որը կկայանա 2024 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 15․00–ին, Ջերմուկի համայնքապետարանում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում։ Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը`
10 000 (տաս հազար) դրամ է։
Նշված հողամասում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ։ Հողակադաստրային շրջանը՝ Վեդի Ներքին-Արփա, հողատեսքի գնահատման խումբը՝ 5։ Վարձակալողը պարտավոր է հողամասում իրականացնել բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումներ և ապահովել ագրոտեխնիկական պահանջները։
Մրցույթի մասնակցության վճարը 10 000 դրամ է, որն անկախ մրցույթի արդյունքներից` ետ չի վերադարձվում: Նախավճարի չափը` մեկնարկային վճարի 5%-ը, որը մրցույթի մասնակիցները մուծում են մրցույթի անցկացման օրը՝ մինչև մրցույթի մեկնարկը։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ` կցելով անձնագրի պատճեն (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը: Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 (երեք) աշխատանքային օր առաջ։ Մրցույթում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն վարձավճար և հողամասի արդյունավետ օգտագործման լավագույն պայմաններ։ Մրցույթում հաղթած անձը և հանձնաժողովը` ի դեմս նախագահի, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ։ Մրցույթում հաղթած անձն արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը և զրկվում է մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի վարձակալելու իրավունքից: Վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի և հողամասի հատակագծի նախագծերին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմանների ծանոթանալու համար կարելի է զանգահարել 028721217 կամ 060747077 հեռախոսահամարներով
Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/ :