Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

10.11.2024

Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգը դառնում է 28 տարեկան . նոյեմբերի 10-ը մեր պետության մասնագիտական օրերի տոնացույցում ամրագրված է որպես ՏԻՄ ոլորտի աշխատակիցների մասնագիտական օր:
Այս առիթով շնորհավորում եմ ՏԻՄ ոլորտի բոլոր աշխատակիցներին, նաև նրանց, ովքեր տարբեր ժամանակներում իրենց ներդրումն են ունեցել կառավարման այս օղակի կայացման և առաջընթացի գործում, և այն պետական կառույցների ներկայացուցիչներին, ովքեր իրենց աշխատանքով աջակցում և համակարգում են ՏԻՄ բնագավառի աշխատանքը:
Միանշանակ կարելի է արձանագրել , որ այս տարիներին ՏԻՄ համակարգն անցել է բարդ ճանապարհ, կայացել է, ձեռք բերել հանրության վստահությունն ու արդարացրել նրա ակնկալիքները:
ՏԻՄ ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, ի դեմս ձեզ՝ համայնքի բնակիչը տեսնում է իր խնդիրները լուծող առաջին օղակի, իրեն ամենամոտ կանգնած պաշտոնյայի, իր և համայնքի խնդիրներով մտահոգ պատասխանատուի, ուստի ձեր ամենօրյա քրտնաջան և արհեստավարժ աշխատանքով շարունակեք կատարելագործել համակարգը, է՛լ ավելի մեծացնել հանրային հավատը տեղական ինքնակառավարման համակարգի նկատմամբ, իրավասությունների շրջանակում արդյունավետ լուծել համայնքի առջև ծառացած խնդիրները և բարելավել բնակիչների կենսապայմանները:
Մեծապես կարևորում եմ մարզային իշխանությունների դերը իր գործառույթների շրջանակներում աջակցելու ՏԻՄ աշխատանքին, համայնքը շենացնելու նախաձեռնություններին, նպաստելու խնդիրների արդյունավետ լուծմանը:
Մաղթում եմ բոլորիդ առողջություն և տոկունություն, նպատակասլացություն և արդյունավետ ծառայություն: Թող յուրաքանչյուր բնակչի գոհունակ վերաբերմունքը ձեր աշխատանքի նկատմամբ լինի ամենաբարձր գնահատականը և խթան հանդիսանա համայնքաշեն նոր ծրագրերի իրականացման համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37