Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվել է «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ծրագիրը

28.10.2024

    ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց ՀՀ ՇՄՆ <<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՊՀ կողմից իրականացվող «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի ներկայացուցիչներին։
   Վերջիններս ներկայացրել են ծրագրի նպատակը, ընթացակարգը, բաղադրիչները , ակնկալվող արդյունքները։ Մարզպետ Կոլյա Միքաելյանը ընդգծել է է բնակչության լայն շրջանակներում ծրագրում առկա խնդիրների վերաբերյալ իրազեկման աշխատանքների, տեղեկատվական հանդիպումների կազմակերպման կարևորությունը, քանի որ հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանման անհրաժեշտությունը հարկ է նախ պատկերացնել, ապա պայքարել դրա ռիսկերի դեմ։
    Այնուհետև մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում առավել ընդլայնված ձևաչափով անցկացվեց քննարկում-տեղեկատվական հանդիպում, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ, համայնքների ղեկավարների տեղակալներ։
   Ծրագրի նպատակն է Սևանա լճի ավազանի լանդշաֆտներում կենսաբազմազանության պահպանումը՝ հասցեագրելով կենսաբազմազանության կորստի ուղղակի գործոնները և հողերի դեգրադացիայի նվազեցումը՝ կիրառելով կայուն գյուղատնտեսության և հողօգտագործման մեթոդներ։ Ծրագիրը նաև ուղղված է արոտավայրերի, անտառների, ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը և կայուն գյուղատնտեսական գործելակերպերի ապահովմանը՝ հատկապես բնության հատուկ պահպանվող տարածքների շրջակայքում և կենսաբազմազանության տարածքներում:
   Այս միջոցառումները կօգնեն Հայաստանին կատարել Կենսաբազմազանության և Անապատացման դեմ պայքարի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները։
   Հնգամյա ծրագիրը կիրականացվի 2024-2028 թթ․ ընթացքում՝ ընդգրկելով Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի Մարտունի, Վարդենիս, Շողակաթ, Եղեգիս, Վայք և Ջերմուկ թիրախային համայնքները:
   Ծրագիրը ներառում է 4 բաղադրիչ՝
• Սևանա լճի ավազանի լանդշաֆտում հողերի դեգրադացիայի չեզոքության (ՀԴՉ) խթանում՝ արտադրողականության և էկոլոգիական լանդշաֆտի դիմադրողականության ապահովման համար

• Սևանա լճի ավազանում էկոհամակարգային ծառայությունների չվատթարացման նպատակով կենսաբազմազանության և դրա համար պահանջվող կարևոր կենսամիջավայրերի պահպանություն

• Սևանա լճի լանդշաֆտի համայնքներում կայուն և կենսաբազմազանությանը բարենպաստ տնտեսական զարգացման և համայնքների խթանման աջակցություն

• Գիտելիքի կառավարում

   ՄԱԶԾ-ի հսկողության ներքո ծրագիրը համատեղ իրականացնում են Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը։ Դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից։
   Բազմակողմանի քննարկումներում անդրադարձան սոցիալական, տնտեսական, բնապահպանական շահերի հավասարաչափ կարևորման, երաշտի դեմ պայքարի, բնական ռեսուրսների պլանավորման և կառավարման,նորարարական տեխնոլոգիաների կիրառման և այլ հարցերի։
   Ամփոփելով հանդիպումը՝ նշվեց, որ մարզը գյուղատնտեսական առումով կայուն է եղել, բայց կլիմայի փոփոխություններին և հողերի դեգրադացիայի խնդիրներին աստիճանաբար առնչվում են բոլոր տարածքները, ուստի ավելի արդյունավետ է կանխարգելել վտանգները, քան հետագայում պայքարել դրանց դեմ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29