Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն

28.10.2024

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը հոկտեմբերի 25-ին անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն մարզի բժշկական հաստատությունների տնօրենների, տեսչական մարմնի ու մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։
Սլավիկ Սարգսյանը ներկայացրել է այցի նպատակը, այն է՝տեղում ծանոթանալ իրենց ոլորտին առնչվող խնդիրներին, իրենց լիազորությունների շրջանակում տալ հարցերին պարզաբանումներ և լուծումներ: Ներկայացնելով տեսչական մարմնի գործառույթները՝ նա նշել է, որ իրենց աշխատանքներում կարևորում են նախ կանխարգելելն ու իրազեկելը, համատեղ աշխատանքով խնդիրներին լուծում տալը, ոչ թե խախտումներ արձանագրելն ու տուգանելը:
Կոլյա Միքաելյանը նշել է, որ մեծ ուշադրություն է դարձվում մարզի առողջապահության ոլորտին, բարեփոխումներն ընթացքի մեջ են, սակայն դեռ շատ անելիքներ կան, որոնց լուծման համար կառուցողական մոտեցումներ են պետք: Նա կարևորել է նմանատիպ հանդիպումները, քննարկումները և շահագրգիռ տարբեր կառույցների համագործակցված աշխատանքը առկա խնդիրների համար արդյունավետ լուծումներ գտնելու գործընթացներում:
Մարզի բժշկական հաստատությունների տնօրենների իրենց մտահոգող խնդիրներն են ներկայացրել ու տեսչական մարմնի ղեկավարից պարզաբանումներ ստացել, ինչպես նաև քննարկվել են կառույցի գործառույթների շրջանակին վերաբերող մի շարք հարցեր։
Խորհրդակցությունից հետո Վայոց ձորի մարզպետը և տեսչական մարմնի ղեկավարն այցելել են Վայոց ձորի բժշկական կենտրոն, դիտարկել ԲԿ-ի պայմանները, մատուցվող ծառայությունները ու հնարավորությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29