Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Եղեգիս համայնքի զբոսաշրջային կլաստերի հայեցակարգը

25.10.2024


   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը ,,Եղեգիս համայնքի զբոսաշրջային կլաստերի ներկայացում,, միջոցառման շրջանակներում ընդունել է ,,Սիվիտա Հայաստան,, ընկերության ղեկավար Սևակ Հովհաննիսյանին, THR զբոսաշրջության ոլորտում միջազգային խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներ Խավիեր Գոնզալեսին և Կամիլա Ալեգրիին, Զբոսաշրջայի կոմիտեի մարքետինգի խթանման խորհրդական Անահիտ Ոսկանյանին:
Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ, Եղեգիս համայնքի ղեկավարի տեղակալ Ահարոն Գաբրիելյանը:
   Խավիեր Գոնզալեսը նշեց, որ սա Հայաստան իր առաջին այցն է, և տպավորված է երկրի գեղեցիկ բնությամբ և հարուստ պատմամշակութային հուշարձաններով. իրենց ընկերությունը տարբեր մակարդակներում զբոսաշրջային պրոդուկտներ մշակելու 25-ամյա փորձառություն ունի և պատրաստ է վերջին շրջանում տարբեր կառույցների հետ կատարած աշխատանքների արդյունքում Եղեգիս համայնքի զբոսաշրջային կլաստերի տեսլականի վերաբերյալ ձևավորված իրենց գաղափարները կիսել շահագրգիռ կողմերի հետ:
   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը շնորհակալություն հայտնեց մարզին ուշադրություն դարձնելու համար՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել մարզում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին: Նա ընդգծեց, որ Կառավարության որդեգրած քաղաքականությունում ևս այս մոտեցումը ամրագրված է , և ՀՀ Վարչապետը Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ, ի թիվս մի շարք առաջնահերթությունների, կարևորել է մարզի զբոսաշրջային մեծ ներուժի զարգացման խնդիրը:
   Հանդիպման մասնակիցները քննարկել են ոլորտին առնչվող տարբեր խնդիրներ՝ ենթակառուցվածքների զարգացումից մինչև հյուրընկալող համայնքի բնակիչների մոտեցումները, տնտեսական շահավետ պայմանների ապահովումից մինչև գրավչությունների ընդլայնումը, ազգային առանձնահատկությունների դիտարկումից մինչև միջազգային փորձի հիման վրա հնարավորությունների քարտեզագրումը և այլն. զարգացման հայեցակարգը մշակելուց և իրականացնելուց հետո ակնկալվում է ողջ տարվա ընթացքում զբոսաշրջիկների հոսքի և բանուկ զբոսաշրջային տարածքի առկայություն:
   Այնուհետև մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում մասնավոր և հանրային հատվածների շահագրգիռ կողմերին ներկայացվել են Եղեգիս համայնքի զբոսաշրջային կլաստերի նախնական հայեցակարգը, տարբեր տեսանկյուններից կատարված վերլուծությունները: Մասնակիցները հանդես են եկել առաջարկություններով, գաղափարներով,որոնք ըստ անհրաժեշտության կդիտարկվեն հայեցակարգի վերջնական մշակման ընթացքում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29