Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերհեր բնակավայրում ներկայացվեց <<Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը>>

25.10.2024

   Վայք համայնքի Հերհեր բնակավայրում օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Անի Հովակիմյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, վարչական ղեկավար Նաիրի Բաբայանը հանդիպում-քննարկում ունեցան Հերհերի մի խումբ բնակիչների հետ:
   Այն կազմակերպվել էր ՀՀ Վարչապետի՝ սեպտեմբերի 4 -ին Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակներում տրված համապատասխան հանձնարարականի կատարման շրջանակներում, մասնավորապես Վայք համայնքի Հերհեր բնակավայրի պտղատու ծառերի բերքատվության բարձրացման նպատակով և ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1098- Լ որոշմամբ հաստատված՝ <<Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի>> հաջողման դեպքում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Հերհեր բնակավայրի ծառերն ընկույզի ցածրաճ տնկիներով փոխարինելու ուղղությամբ:
   Բնակիչներին ներկայացվեցին պետական աջակցության ծրագիրը, հնարավորությունները, առանձնահատկությունները, արդյունավետությունը:
   Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի նպատակն է բնակավայրերի տնա¬մերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել բարձր բերքատվությամբ, հավաստագրված տնկի¬ներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը (կաթիլային ոռոգում)։
   Ի դեպ, հանձնարարականը քննարկվել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի՝ 2024 թվականի հոկտեմբերի 4-ին կայացած նիստում, որի արդյունքում Վայք համայնքի ղեկավարին առաջարկվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության և Հերհեր բնակավայրի վարչական ղեկավարի հետ համատեղ ուսումնասիրել բարձրացված հարցերը և ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ:
   Հոկտեմբերի 24-ի դրությամբ, ըստ բնակավայրի տրամադրած տեղեկության, 15-20 գյուղացիական տնտեսություն ցանկություն են հայտնել դառնալ ծրագրի շահառու:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29