Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում խաղողի մթերման գործընթացի վերաբերյալ

18.10.2024

   Այսօր Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կոլյա Միքաելյանի նախաձեռնությամբ և գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության համակարգմամբ տեղի ունեցավ քննարկում մարզում խաղողի մթերման գործընթացի, առկա խնդիրների վերաբերյալ։
   Քննարկմանը ներկա էին մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Արենի համայնքի խաղող արտադրողների խորհրդի անդամներ, խաղողագործներ, մթերողներ, այլ շահագրգիռ անձինք։
   Մարզպետ Կոլյա Միքաելյանը նշեց ,որ գործընթացում կան որոշակի խնդիրներ, որոնք լուծման համար պետք է ցուցաբերել համակարգային և կառուցողական մոտեցումներ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը և հնարավոր ռիսկերը։
   Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց, որ գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված 5030 տոննա խաղողի քանակից մոտ 1 040 տոննա խաղող դուրս է մնացել պայմանագրային հարաբերություններից, և առաջացել է այդ խմբաքանակի մթերման խնդիր։ Մնացած մասով գործընթացը կազմակերպվում է բնականոն հունով։
    Քննարկումներից հետո <<Գետափի գինու գործարանի>> սեփականատեր Գառնիկ Ղազարյանը պատրաստակամություն հայտնեց խաղողի այդ խմբաքանակի 300-320 տոննան 200 դրամով մթերել <<Վեդի Ալկո>> ընկերությունում որպես կոնյակի արտադրության հումք, իսկ 700-720 տոննան 220 դրամով՝ <<Գետափի գինու գործարանում>>՝ որպես գինու արտադրության հումք։
   Ամփոփելով քննարկումը՝ կողմերը կարևորեցին հետագայում խաղող արտադրող-մթերող հարաբերություններում ավելի գործուն մեխանիզմներ կիրառելու, որոշ ռիսկային գործոններ նախապես դիտարկելու խնդիրները՝ մթերման գործընթացն ավելի դյուրին և անխոչընդոտ կազմակերպելու համար։




 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29