Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է ՀՀ -ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտակային

17.10.2024

   Հոկտեմբերի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ պարոն Աոկի Յուտակային։
Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Արսեն Խաչատրյանը, Բագրատ Սողոմոնյանը, մարզպետի աշխատակազմի այլ պաշտոնատար անձինք։
   Ողջունելով դեսպան Աոկի Յուտակային՝ մարզպետ Կոլյա Միքաելյանը բարձր է գնահատել հայ-ճապոնական զարգացող հարաբերությունները, որոնք դրսևորվում են նաև տարածաշրջանային /մարզային/ մակարդակում, ապա շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարության կողմից Վայոց ձորի մարզում իրականացված ծրագրերի համար։
   Դեսպան Աոկի Յուտական շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ ներկայացնելով այցի նպատակները, այն է՝ հանդիպել մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ մարզի զբոսաշրջային ներուժին և առանձնահատկություններին, իրականացված ծրագրերին, մասնակցել ճապոնական ֆիլմերի 18-րդ փառատոնի շրջանակներում ֆիլմերի ցուցադրմանը։       Նա նշեց , որ տպավորված է մարզում համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերի արդյունքով և համոզմունք հայտնեց, որ դրանք կլինեն շարունակական։
   Մարզպետի տեղակալ Ա․ Խաչատրյանը ներկայացրեց վերջին տարիներին Ճապոնիայի կառավարության կողմից Վայոց ձորի մարզում իրականացված ծրագրերը՝ «Վայոց ձորի դպրոցներին դպրոցական գույքով ապահովման ծրագիր», «Ոռոգման ցանցի ջրատարի կառուցման ծրագիր Հորս բնակավայրում», «Վայոց ձորի մարզում Մանկական զարգացման երեք կենտրոնների վերանորոգում և բարեկարգում», «Զառիթափի մանկապարտեզի վերանորոգման ծրագիր», <<Եղեգնաձոր համայնքի Մալիշկա և Գետափ բնակավայրերի ոռոգման ցանցի վերակառուցում>>։
   Մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Ա․ Կոստանյանն էլ նշեց, որ մարզի համայնքներն իրազեկված են Ճապոնիայի կառավարության կողմից իրականացվելիք և հայտարարված ծրագրերի մասին, և համապատասխան աշխատանքներ են տարվում այդ ծրագրերում հնարավորինս համայնքներին ընդգրկելու ուղղությամբ։
   Այնուհետև կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր՝ նշելով, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս մշակութային, տնտեսական, այլ բնագավառներում կապերի է՛լ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը։
 Մարզպետ Կոլյա Միքաելյանը, դեսպան Աոկի Յուտական, Եղեգնաձորի համայնքապետ Դավիթ Հարությունյանը Մալիշկայում մասնակցեցին <<Եղեգնաձոր համայնքի Մալիշկա և Գետափ բնակավայրերի ոռոգման ցանցի վերակառուցում>> ծրագրի ավարտի միջոցառմանը։
 Այցի շրջանակներում Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում դեսպանն ու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները դիտեցին <<Մի մակույկավարի պատմություն>> ֆիլմը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37