Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սոցիալական Ձեռնարկատիրական մոդելը որպես համայնքի զարգացման նոր մոդել

15.10.2024

Հոկտեմբերի 11-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության համակարգմամբ տեղի ունեցավ Սոցիալական Ձեռներեցների դպրոցի և միջազգային ակադեմիայի կողմից մշակված համայնքի/մարզի զարգացմանն ուղղված, պետական (համայնք) և մասնավոր սեկտոր արդյունավետ համագործակցության նոր կրթական ծրագրերի ներկայացումը («Դարձի՜ր Սոցիալական Ձեռներեց, շենացրու՜ Քո համայնքը», «Սոցիալական ձեռնարկատիրության դերը ՀՀ մարզի զարգացման գործում»)։
Մասնակցում էին Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների տնօրենները, սոցիալական ոլորտի աշխատողները, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմից ներկայացուցիչներ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աջակցությամբ:
Վերջին տասնամյակներում սոցիալական ձեռնարկատիրության զարգացման մեխանիզմների մշակումն ընդգրկվել է ինչպես տարբեր երկրների կառավարությունների, այնպես էլ ՀՀ Կառավարության գործունեության օրակարգում՝ Սոցիալական ձեռներեցության ոլորտում մշակված (այսուհետ՝ ՍՁ) մոդելների կիրառումը դարձնելով համայնքների զարգացման նոր սոցիալական ու տնտեսական զարգացումներ ապահովող բիզնես մոդել:
Ներկաներին ողջունեց Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը՝ կարևորելով համայնքի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումն ու Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի կողմից իրականացվող ծրագրերը, որոնց իրագործումը հնարավորություն կտա նպաստել տնտեսական ակտիվության բարձրացմանը։
Ծրագիրը ներկայացրեց ս․գ․թ․, Սոցիալական Ձեռներեցների դպրոցի և միջազգային ակադեմիայի հիմնադիր Գոհար Մկոյանը՝ խոսելով կառույցի անցած ճանապարհի, հաջողությունների, կրթական ծրագրերի առանձնահատկությունների, սոցիալական ձեռնարկատիրական մոդելի՝ որպես համայնքի զարգացման նոր մոդելի մասին։
Քննարկումից հետո Սոցիալական ձեռներեցների դպրոցի և Միջազգային ակադեմիայի հիմնադիր Գոհար Մկոյանին ընդունել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, զրուցել ծրագրերի և հետագա անելիքների մասին՝ հայտնելով Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի լիազորությունների շրջանակում ծրագրերի իրականացմանն աջակցելու պատրաստակամություն։

Հավելենք, որ Սոցիալական Ձեռներեցների դպրոցը և Միջազգային Ակադեմիան ՀՀ-ում և արտերկրում կրթության ոլորտում մասնագիտացված գիտակրթական կառույց է, որը հիմնադրվել է Հայաստանում 2018 թ.-ին: Այն տրամադրում է ՍՁ ներառական կրթություն, խորհրդատվություն ՍՁ հիմնելու և զարգացնելու համար, աշխատում է տարբեր կազմակերպությունների հետ՝ փոքրերից մինչև առաջատար միջազգային, մասնավոր կազմակերպություններ, ինչպես նաև պետական կառույցների և անհատների հետ. օգնում է գործել ավելի արդյունավետ և ֆինանսապես շահավետ՝ տրամադրելով իրենց համար լուծումների լավագույն փորձը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29