Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են իրազեկման աշխատանքները

10.10.2024

   Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վայոց ձորի մարզում բնակություն հաստատած անձանց իրազեկման աշխատանքների շրջանակներում շարունակվում են մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների պարբերական հանդիպումները վերջիններիս հետ։
   Վայք համայնքում մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը ներկայացրեցին պետական աջակցության ծրագրերը։ Մարզպետի աշխատակազմի պատասխանատուները նաև պատասխանել են բարձրացված հարցերին, պարզաբանումներ տվել բնակապահովության, սոցիալական, առողջապահական, քաղաքացիության, անձնագրերի ստացման ու այլ հարցերի շուրջ։
   Աշխատանքային հաջորդ կանգառը Վայք համայնքի Զառիթափ բնակավայրն էր , որտեղ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը, Վայքի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աշխատող Նորայր Հովակիմյանը, Զառիթափի վարչական ղեկավար Մամիկոն Մուրադյանը հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Զառիթափում ու հարակից բնակավայրերում բնակություն հաստատած անձանց հետ։
   Այստեղ ևս անդրադարձել են նրանց հուզող խնդիրներին, ըստ անհրաժեշտության արձանագրել ՝ հետագա ուսումնասիրության կամ պատկան կառույցներ ներկայացնելու նպատակով։
   Միաժամանակ մեր հայրենակիցներին ներկայացվել են համայնքների ենթակառուցվածքները և հնարավորությունները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29