Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը

07.10.2024

   
  Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Բագրատ Սողոմոնյանի գլխավորությամբ և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության համակարգմամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը։
   Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը, ՀՀ կառավարության 08.06.2023թ. N 943-Լ որոշմամբ հաստատված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագրի մշտադիտարկման և գնահատման աշխատանքային խմբի ղեկավար Վանիկ Այվազյանը։ Հրավիրված էին համայնքների սոցիալական աշխատողները։
   Օրակարգի 5 հարցերն էին․
• ՀՀ կառավարության 2023թ. հունիսի 8-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 943-Լ որոշման ներկայացում, որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկով մարզպետի աշխատակազմի կատարմանը վերապահված կետերի ներկայացում և անելիքների քննարկում:
• Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված՝ 2023-2024թ. ընթացքում կատարած աշխատանքների ներկայացում:
• Հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայություն տրամադրելու հետ կապված հարցերի մասին:
• Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը, դրա սկզբունքային տարբերությունները նախկին՝ բժշկասոցիալական փորձաքննության համակարգից, ֆունկցիոնալության գնահատման ընթացակարգը։
• Համալիր ծրագրի մշտադիտարկման և գնահատման Վայոց ձորի մարզում իրականացվող աշխատանքների, խնդիրների, դրանց հաղթահարման վերաբերյալ։
   Զեկույցներից հետո ծավալվեց քննարկում, հնչեցին առաջարկներ, կայացվեցին համապատասխան որոշումներ։

 

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29