Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում կիրականացվի <<Վերսկսելով միասին․ տեղահանված ընտանիքների վերաինտեգրումն ու զարգացումը>> ծրագիրը

01.10.2024

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության մասնագետները սեպտեմբերի 30-ին Վայք և Արենի համայնքներում մասնակցեցին <<Մանկական զարգացման հիմնադրամի>> կողմից իրականացվելիք <<Վերսկսելով միասին․ տեղահանված ընտանիքների վերաինտեգրումն ու զարգացումը>> ծրագրի քննարկմանը։
   Ծրագրի նպատակն է ապահովել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար համապարփակ սոցիալական աջակցություն և հյուրընկալ համայնքներում լիարժեք ինտեգրում։
   Ծրագրի շրջանակներում առաջարկվում է.

  • Սոցիալական աշխատանք
  • Իրավաբանական խորհրդատվություն
  • Կրթական դասընթացներ
  • Փափուկ հմտությունների զարգացում

   Կլոր սեղան հանդիպման նպատակն էր ոչ միայն ծրագրի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումը, այլև առաջարկվող սոցիալական ծառայությունների բարձր որակը և արդյունավետությունն ապահովելու համար սոցիալական համագործակցության և սոցիալական պաշտպանության ոլորտում բոլոր դերակատարների կարևորության շեշտադրումը։
   Քննարկումների ավարտից հետո Համագործակցության հուշագրեր կնքվեցին <<Մանկական զարգացման հիմնադրամի>> /տնօրեն՝ Լուսինե Սիմոնյան/ և Վայքի և Արենիի համայնքապետարանների միջև։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:50:10