Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

01.10.2024

   Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ամբողջ աշխարհում նշվում է տարեցների միջազգային օրը, ինչի առթիվ շնորհավորում եմ մեր տարեցներին եւ ցանկանում նրանց նախ և առաջ առողջություն եւ արժանապատիվ ծերություն:
   Օրը պատեհ առիթ է նորից ու նորից գնահատելու մեր մայրերին ու հայրերին, տատիկներին ու պապիկներին, ովքեր ավանդաբար եղել և մնում են հայկական ընտանիքի պահապանն ու ուժը, սերունդներին լավագույն արժեքների և հարուստ կենսափորձի փոխանցողները:
   Տարեցները հայկական ավանդական ընտանիքների հենասյունն են, իսկ տարեցների ներկայությունը՝ գերդաստանի հավաքական կերպարը պահելու լավագույն գրավականը։
   Հասարակության յուրաքանչյուր անդամի, առավել ևս պատկան մարմինների հոգածության և ուշադրության կենտրոնում պետք է լինեն տարեցները,նրանց խնդիրների լուծումը, կյանքի համար արժանապատիվ պայմանների ապահովումը՝ ամենօրյա աշխատանքի անբաժանելի բաղադրիչը և պարտավորությունը:
   Սիրելի՛ տարեցներ, շարունակեք ձեր ներկայությամբ զարդարել հայկական ընտանիքները,կյանքի բովում թրծված ձեր իմաստնությունն ու փորձը հաղորդել երիտասարդներին, սիրով ու ջերմությամբ, օրհնությամբ ու լույսով լցնել հայկական օջախները:
   Ցանկանում եմ, որ միշտ շրջապատված լինեք ձեր որդիների և դուստրերի հոգատարությամբ, ձեր թոռների և ծոռների՝ երջանկություն պարգևող խինդ ու ծիծաղով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:50:10