Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Եղեգիս համայնքում բնակություն հաստատած անձանց հետ

30.09.2024

   Սեպտեմբերի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը և առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը Եղեգիսի համայնքապետարանում հանդիպել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Եղեգիս համայնքում բնակություն հաստատած անձանց հետ։
   Քննարկվել են տեղահանվածներին հուզող խնդիրները, տրվել են պարզաբանումներ պետական աջակցության ծրագրերի, բնակապահովման ծրագրին դիմելու առանձնահատկությունների վերաբերյալ։
   Հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուներին ներկայացվել է նաև համայնքի ենթակառուցվածքների և զբաղվածության հնարավորությունների մասին տեղեկատվություն։
   Ներկայացվել է նաև Կայուն զարգացման հայկական հիմնադրամի կողմից մեկնարկվող <<Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում>> ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր ձեռնարկությունների ստեղծման միջոցով։
   Նշվեց, որ ծրագրի շահառու կարող են դառնալ Արցախից բռնի տեղահանված 18-65 տարեկան խոցելի խմբերի կանայք, ինչպես նաև 2020 թվականին պատերազմում զոհված կամ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների կանայք և մայրերը, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն փոքր ձեռնարկություն ստեղծելու մտադրություն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37