Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում-քննարկում գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ

24.09.2024

   Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ։
   Հանդիպմանը մասնացում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանը, նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության բաժնի պետ Մերինե Աթոյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցները, մարզի բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքների գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները, գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք, շահագրգիռ այլ կողմեր։
   ՀՀ-ում անասնաբուծության խթանման ծրագրերը ներկայացրեց Տիգրան Ալեքսանյանը, իսկ ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը ներկայացրեց Մերինե Աթոյանը։
   Հյուրերը ներկաներին տվեցին պարզաբանումներ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի առանձնահատկությունների, դիմելու ընթացակարգի, փուլերի և սպասվող արդյունքների վերաբերյալ։
   Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց Վայոց ձորի մարզում գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության իրականացված ծրագրերը, դրանցից օգտվելու կարգը, ընդլայնման հեռանկարները։
   Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն՝ Վայք համայնքի Գոմք բնակավայրում ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվ, որը հնարավորության կընձեռի կոոպերատիվի անդամներին գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվել արտոնյալ պայմաններով։
Հանդիպման վերջում հարցուպատասխանի ձևաչափով ծավալվեց ակտիվ քննարկում, հնչեցին կարծիքներ։






 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37