Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ

23.09.2024

   Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը, Եղեգիս համայնքի ղեկավարի տեղակալ Ահարոն Գաբրիելյանը, սոցիալական աշխատող Արմեն Հակոբյանը համայնքում հանդիպեցին 16 զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ, տրամադրեցին նրանց տեղեկատվական թերթիկներ արտոնությունների, աջակցության ծրագրերի և իրավունքների մասին։
   Այնուհետև զրուցեցին նրանց հուզող հարցերի մասին, լրացուցիչ պարզաբանումներ տվեցին արտոնությունների, աջակցության ծրագրերի և իրավունքների վերաբերյալ։
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին մշտապես աջակցել զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, իրենց իրավասությունների շրջանակներում սատարել նրանց։
   Նմանատիպ այցերը կրում եմ շարունակական բնույթ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37