Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ»-ի շրջանակներում խճուղային հեծանվավազքի դպրոցականների սիրողական մրցաշարի մարզային փուլը
20.09.2024
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ»-ի շրջանակներում խճուղային հեծանվավազքի դպրոցականների սիրողական մրցաշարի մարզային փուլը։
Մարզի միջնակարգ և ավագ դպրոցների 33 թիմերը /10-12-րդ դասարաններից 1 տղա և 1 աղջիկ/ մասնակցեցին մրցույթին, որն անցկացվեց Գետափ-Մարտունի ճանապարհահատվածում։
Մրցույթի արդյունքում 1-ին հորիզոնականը գրավեց Արտաբույնքի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ հորիզոնականում Աղավնաձորի միջնակարգ դպրոցի աշակերտներն էին, իսկ հաղթական եռյակը եզրափակեց Արենիի միջնակարգ դպրոցի թիմը։
Հաղթող թիմերին շնորհավորեց և գավաթներ ու պատվոգրեր հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը՝ ցանկանալով նոր հաջողություններ և ձեռքբերումներ։
Մրցանակային տեղեր գրավող թիմերը սեպտեմբերի 28-29-ը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 20-կիլոմետրանոց ճանապարհահատվածում կմասնակցեն եզրափակիչ փուլին։
Հավելենք, որ հեծանվային սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի գաղափարների տարածման և ֆիզիկական դաստիարակության խրախուսման նպատակով հանրապետության դպրոցներին ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվել էին հեծանիվներ։