Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզը մասնակցեց Հայաստանի մարզերի զարգացման հնարավորություններին նվիրված էքսպոյին
20.09.2024
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում սեպտեմբերի 19-ին Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացվեց Հայաստանի մարզերի զարգացման հնարավորություններին նվիրված էքսպո, որին ներկայացված էր նաև Վայոց ձորի մարզը։
Էքսպոյի նպատակն էր գագաթնաժողովին մասնակցող սփյուռքահայ գործարար շրջանակներին ներկայացնել ՀՀ մարզերի տնտեսական հնարավորությունները, խթանել սփյուռքի հետաքրքրված անհատների, գործարար խմբերի, սոցիալական ձեռներեցների և մարզերի իշխանությունների միջև կապերի հաստատումն ու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված համագործակցությունը։
Վ այոց ձորի մարզի զարգացման ռազմավարության և հեռանկարների, ներդրումային հնարավորությունների ու առկա տնտեսական վիճակի մասին սահիկաշարի միջոցով տեղեկություններ ներկայացրեց մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը։
Վայոց ձորի մարզը ներկայացրեց արտահանման ենթակա արտադրատեսակները, զբոսաշրջության ոլորտում մատուցվող ծառայությունները։
էքսպոյին Վայոց ձորի մարզի մասնակցության աշխատանքները համակարգել էր մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժինը։