Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

18.09.2024

   Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը «Չիր–Չիր» ծրագրի շրջանակում մեկնարկում է «Չրերի պահպանում և վերամշակում» թեմայով նոր մեկօրյա վերապատրաստման դասընթաց, որին կարող են մասնակցել Վայոց ձորի չրարտադրությամբ զբաղվող բնակիչները։
   Վերապատրաստման դասընթացը միտված է չրարտադրությանբ զբաղվող տնտեսություններում զարգացնել չրերի պահպանման և վերամշակման մեթոդները, որոնք կնպաստեն լրացուցիչ եկամուտի ստեղծմանը՝ ի շնորհիվ մասնագիտական կարողությունների ավելացմամբ և գույքի ներդրմամբ։
   Դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր և կհանձնեն քննություն, որի արդյունքների հիման վրա ՄԱԶԾ-ի կողմից ամենաբարձր միավորներ ստացած անձանց կտրամադրվեն աղացներ՝ նախատեսված չրերի վերամշակման և նոր ապրանքատեսակների արտադրության համար։ Շահառուները Ծրագրի իրականացման համար պետք է ներդնեն սեփական արտադրության հումք։
   Ծրագրին կարող են դիմել 18-65 տարեկան (յուրաքանչյուր ընտանիքից մեկ անձ) այն անձինք, որոնք մշտական բնակվում են Վայոց ձորի մարզում, նվազագույնը երեք տարի զբաղվում են չրագործությամբ, արտադրում են 200 և ավելի կգ չիր, ինչպես նաև պատրաստակամ են իրականացնել ՄԱԶԾ կողմից ներկայացված պարտադիր պայմանները։
   Ծրագրին կարող են դիմել նաև այն անձինք, ովքեր հանդիսանում են 2020թ․ և 2023թ․ Լեռնային Ղարաբաղի փախստականներ և ներկայումս բնակվում են Վայոց ձորի մարզում, զբաղվել և/կամ ցանկանում են զբաղվել չրերի վերամշակմամբ։
Ծրագրին չեն կարող դիմել այն անձինք, որոնք նախկինում մասնակցել են «Չիր-Չիր» ծրագրին, ստացել են տակդիր ցանցեր, սակայն սահմանված կարգով չեն իրականացրել կամ մասամբ են իրականացրել Ծրագրի պահանջները։
   Դասընթացի մասնակցության համար դիմորդները պետք է լրացնեն առցանց հայտ և կցեն պահանջվող փաստաթղթերը։ Տեղեկացնում ենք, որ հայտը և հայտարարությունը հասանելի կլինեն ս.թ. սեպտեմբերի 18–ից ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի www.sca.am պաշտոնական կայքում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37