Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում կազմակերպվեց «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի էքսպո-արշավ

16.09.2024

   Սեպտեմբերի 14-ի ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում ներկա գտնվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ կազմակերպված «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավին, որին տաղավարներով ներկայացել էին մարզում գործող մշակութային օջախները:
   Ցուցադրությանը ներկա էին նաև մարզպետի աշխատակազմի, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, հյուրեր, ուսուցիչներ և աշակերտներ:
   Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները, 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է «Մշակութային կրթության տարի»:
   Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնելու մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը:
   Մշակութային կրթության տարվա մեկնարկի շրջանակում «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավի հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար, որտեղ շահառու ուսումնական հաստատություններին ներկայացվում է մարզի մշակութային ներուժը:
   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջեցին տաղավարներով, ծանոթացան ներկայացված տեղեկատվական նյութերին, զրուցեցին մշակութային օջախների ներկայացուցիչների հետ անելիքների և ծրագրերի մասին: Այնուհետև այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ և Վայոց ձորի մարզային գրադարան՝ տեղում ծանոթանալով մշակութային օջախների գործունեությանն ու հնարավորություններին:
   Միջոցառումն ուղեկցվեց երաժշտական գեղեցիկ կատարումներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:50:10