Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը ընդունեց Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին

13.09.2024

   Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմում ընդունեց Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին։
Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Բագրատ Սողոմոնյանը, Արսեն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Աղվան Հարությունյանը, Սենատի աշխատակից Մարիան Թեոլեյրը և Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակութային հարցերի խորհրդական Քսավիե Ռիշարը։
   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ բարձր է գնահատում հայ-ֆրանսիական բարեկամական ամուր կապերը, զարգացման հեռանկարները և այն պատրաստակամությունը, որը ցուցաբերում է Ֆրանսիան տարբեր ուղղություններով հայ ժողովրդին աջակցելու հարցում։
   Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը փոխանցեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ողջույնը, ապա շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ նշելով, որ իր համար պատիվ է այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ իրավիճակին և խնդիրներին։
   Հանդիպման սկզբում երկու կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած շուրջ 1300 անձանց խնդիրներին։ Մարզպետը ներկայացրեց այն լայնամասշտաբ աշխատանքները, որ կատարվել են մարզում՝ իրազեկման հանդիպումներ, տեղեկատվական հարթակների տրամադրում,աջակցության ծրագրերի լուսաբանում , առաջնային կարիքների գնահատում, օգնությունների տրամադրում, փաստաթղթային խնդիրների կարգավորում , աշխատանքով ապահովում և այլն։
   Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահը շեշտեց այն հյուրընկալության, համերաշխության ու համախմբվածության մասին, որ հայ ժողովուրդը ցուցաբերեց արցախահայերին ընդունելու, սատարելու, հետագա աջակցությունը կազմակերպելու առումով՝ միաժամանակ նշելով, հարկ է հստակ ներկայացնել կարիքները, որպեսզի Ֆրանսիայից տրամադրվող աջակցությունը լինի թիրախային և նպատակային։
   Հանդիպման հաջորդ հատվածում մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը ներկայացրեց ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում մինչ օրս Վայոց ձորի մարզի և Ֆրանսիայի մի շարք տարածաշրջանների միջև համագործակցության արդյունքները։ Այնուհետև քննարկվեցին տարբեր ոլորտներում /մշակույթ, խաղողագործություն, գինեգործություն, զբոսաշրջություն և այլն/ երկկողմ համագործակցության շրջանակների ընդլայնմանն ու փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր։
   Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին խորացնել և ավելի զարգացնել ամուր հիմքեր ունեցող հարաբերությունները, որոնց ձևավորման մեջ իր ուրույն և կարևոր դերն ունի Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37