Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց ցուցադրական հատուկ-տակտիկական ուսումնավարժություն

12.09.2024

   Սեպտեմբերի 11-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց ցուցադրական հատուկ-տակտիկական ուսումնավարժություն <<Հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը դպրոցի մասնակի փլուզված մասնաշենքում>> թեմայով:
   Ուսումնավարժությանը մասնակցում էին Վայոց ձորի փոխմարզպետ Ա․ Խաչատրյանը, ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Ա․ Թարվերդյանը, ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի պարտականությունները կատարող, ոստիկանության գնդապետ Գ․ Գրիգորյանը և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ․ Կոստանյանը։
   Ուսումնավարժության նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ, կատարելագործել արձագանքող ուժերի գործնական ունակություններն ստեղծված իրավիճակում իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ:
Ուսումնավարժությանը մասնակցեցին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ծառայողները, թիվ 59 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, <<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ <<Վայոց ձոր>> ԳԳՄ Եղեգնաձորի տարածքային տեղամասի և <<ՀԷՑ>> ՓԲԸ Եղեգնաձորի տեղամասի վթարավերականգնողական խմբերը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի պարեկապահակային մեկ խումբ, Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության մեկ բրիգադ, ԿԽԸ Վայոց ձորի մարզի մասնաճյուղի արագ արձագանքման թիմը:
   Ուսումնավարժության ընթացքում իրականացվեցին հետևյալ միջոցառումները`

  • հետախուզություն և իրավիճակի գնահատում,
  • հրդեհաշիջման աշխատանքներ,
  • տուժածներին առաջին օգնության ցուցաբերում և տեղափոխում շտապ օգնության ավտոմեքենա։
  • վթարավերականգնողական աշխատանքների իրականացում:

   Ուսումնավարժության ամփոփումը տեղի ունեցավ ՄՓՎ-ում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37