Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն <<Դպրոցական բաժանորդային համակարգ>> ծրագրի էքսպո-արշավի վերաբերյալ
11.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները, 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է «Մշակութային կրթության տարի»: Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնելու մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը:
«Մշակութային կրթության տարվա» մեկնարկի շրջանակում 2024 թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ն, նախարարությունը ՀՀ բոլոր մարզերում կազմակերպում է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ, որի հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար՝ ներկայացնելով մարզի մշակութային ներուժը շահառու ուսումնական հաստատություններին:
Միջոցառման շրջանակում յուրաքանչյուր մարզում նախատեսվում է մեկ հարթակում միավորել տվյալ մարզից «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները, որոնք շահառուներին կներկայացնեն իրենց ծրագրերը մեկ տարվա կտրվածքով:
Այսպիսով, Վայոց ձորի հարգելի՛ ուսուցիչներ և դպրոցականներ, 2024 թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ն, հրավիրում ենք <<Եղեգնաձորի պատկերասրահում>> / հասցե՝ ք․ Եղեգնաձոր, Մոմիկի 1/ ներկա գտնվելու և ակտիվ մասնակիցը լինելու կրթամշակութային տոնին։