Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դպրոցներին տրամադրվեցին հեծանիվներ
10.09.2024
Հեծանվային սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի գաղափարների տարածման և ֆիզիկական դաստիարակության խրախուսման նպատակով հանրապետության դպրոցներին ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվում են հեծանիվներ։
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի,սպորտի վարչության համակարգմամբ այսօր Վայոց ձորի մարզի 31 միջնակարգ դպրոցներին, Եղեգնաձորի վարժարանին, Վայքի ավագ դպրոցին, Ջերմուկի կրթահամալիրին տրամադրվեցին 2-ական հեծանիվներ, որոնք աշակերտները ուսումնական նպատակներով կօգտագործեն ֆիզկուլտուրայի դասաժամերին։
Այս տարի առաջին անգամ «ՀՀ վարչապետի գավաթ»-ի շրջանակներում կանցկացվի խճուղային հեծանվավազքի դպրոցականների սիրողական մրցաշար․եզրափակիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 28-29-ը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 20-կիլոմետրանոց ճանապարհահատվածում։
Մինչ այդ սեպտեմբերի 20-ին կկազմակերպվի վերոնշյալ մրցույթի մարզային փուլը․ 1-ին, 2-րդ, 3-րդ մրցանակային տեղերը գրավող դպրոցների թիմերը /10-12-րդ դասարաններից 1 տղա և 1 աղջիկ/ կմասնակցեն հանրապետական փուլին։