Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզը մասնակցեց «Արվեստների և արհեստների» փառատոնին
09.09.2024
Սեպտեմբերի 7-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անց է կացվել արդեն ավանդական դարձած «Արվեստների և արհեստների» 12-րդ միջազգային փառատոնը, որն այս անգամ կրում էր «Տուրիզմը միավորում է մշակույթներ» խորագիրը։
Փառատոնը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետի աշխատակազմերի, «MEDIA ONIX» մշակույթի և տուրիզմի պրոպագանդման ընկերության աջակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը, մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Արամ Կոստանյանը, մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի տեղակալ Վարդան Հովհաննիսյանը։
Փառատոնին գեղեցիկ տաղավարներով իր մասնակցությունն ունեցավ նաև Վայոց ձորի մարզը՝ ներկայացնելով շնորհաշատ և տաղանդավոր անհատների դեկորատիվ, գեղարվեստական աշխատանքները, գեղարվեստական խմբերի կատարումներ։
Անցկացվեցին ծղոտագործության, խաչքարագործության, կավագործության, նկարչության վարպետաց դասեր։
Ցուցադրվեց նաև Վայոց ձորի մարզի մշակութային կյանքի,գեղատեսիլ վայրերի, զբոսաշրջային հնարավորությունների մասին պատմող տեսահոլովակ։
Փառատոնին երկար տարիներ բարձր մակարդակով մասնակցություն ունենալու և մարզում ազգային ավանդույթները լավագույնս պահպանելու համար Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը արժանացավ շնորհակալագրի։