Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատողի օրվա կապակցությամբ
04.09.2024
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային վարչության հարգելի՛ աշխատակիցներ, հպարտորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։
Փրկարարը, մասնագիտություն լինելուց զատ,կոչում և առաքելություն է, ապրելակերպ, որն ամփոփում է խիզախության և կարեկցանքի, քաջության ու նվիրումի, արագ ու օպերատիվ արձագանքելու և գործելու լավագույն դրսևորումները։
Ձեր պատասխանատու և նվիրված աշխատանքի արդյունքում տասնամյակների ընթացքում ոչ միայն կայացել է համակարգը, այլև վաստակել հասարակության սերն ու հարգանքը,վստահությունն ու համակրանքը։ Քաղաքացին մշտապես բարձր է գնահատել ձեր աշխատանքի արդյունքները, զգացել ձեր աջակցությունը դժվարին և բարդ պահերին։
Շարունակե՛ք նույն կերպ սատարել քաղաքացուն,փրկել կյանքեր, անելանելի իրադրություններում գտնել ելքեր, մնալ հասարակության և պետության անվտանգությունն ապահովող կարևորագույն օղակներից մեկը։ Ձեր արհեստավարժությամբ և մարդասիրական ծառայությամբ շարունակե՛ք դիմագրավել մարտահրավերներին և փորձություններին, գտնել դրական լուծումներ։
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, անվտանգ ծառայություն, հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ։