Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առիթով

01.09.2024

  Սիրելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ, կրթության ոլորտի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
   Այս տոնը միշտ էլ նշել ենք առանձնակի հպարտությամբ և խորին երախտագիտությամբ, որովհետև բոլոր ժամանակներում էլ անգնահատելի և բացառիկ են եղել կրթության, գիտության,դպրության հանդեպ հայ ժողովրդի սերն ու հարգանքը և դրանց դերն ազգային դիմագծի և արժեհամակարգի պահպանման, երբեմն գրչով սրին դիմագրավելու, ամուր պետություն, առողջ հասարակություն կերտելու ճանապարհին։
   Կրթության ոլորտի խնդիրները և դրանց արդյունավետ լուծումը մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են։ Պետությունը կրթության ոլորտում որդեգրած քաղաքականությունում ջանք ու եռանդ չի խնայում խնդիրները լուծել՝ ի նպաստ կրթության որակի բարելավման և արդյունավետության։
   Դա են վկայում շարունակական բարեփոխումները, դպրոցաշինական ծավալուն ծրագրերը, որոնք միտված են սահմանված արդյունքների և նպատակների իրագործմանը։
   Սիրելի՛ մանկավարժներ և կրթության գործի կազմակերպիչներ, շարունակե՛ք ձեր՝ երեխաների կրթության և դաստիարակության դժվարին և պատասխանատու աշխատանքը նույն անսահման սիրով և նվիրվածությամբ, նույն բարձր գիտակցությամբ և հպարտությամբ՝ ի շահ մեր հասարակության և պետության բարօրության։ Ոգեշնչե՛ք նրանց, խրախուսե՛ք, ձեր ստեղծագործական անծիր երևակայութ յամբ բացե՛ք աշակերտների առաջ գիտելիքի զարմանահրաշ աշխարհի դռները։
   Սիրելի՛ աշակերտներ, շարունակե՛ք քայլել գիտելիքի ամբարման և զարգացման ճշմարիտ ուղով, ձեռք բերել նոր հմտություններ, եղե՛ք խելացի, կարգապահ, օրինակելի, հավատացե՛ք, որ ապագայում հենց դուք եք ձեր համարձակ նախաձեռնություններով և հայրենաշեն գաղափարներով կերտելու մեր երկրի վաղվա օրը, լուսավոր գալիքը։
   Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորիդ ուժ, եռանդ, կորով, արդյունավետ աշխատանք։
   Թող նոր ուսումնական տարին լի լինի նվաճումներով և ձեռքբերումներով, ակնառու հաջողություններով և դրական զարգացումներով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37